Անգլիական «Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի հարձակվող Օմար Մարմուշի՝ Լոնդոնի «Տոտենհեմ» վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն՝ վարձակալության պայմանագիրը որոշակի պայմանների իրագործման դեպքում նախատեսում է տրանսֆերի պարտադիր գնման իրավունք՝ 50 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 58 միլիոն եվրո) դիմաց։
Հիշեցնենք, որ Մարմուշը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2025 թվականի հունվարից։ Նախորդ մրցաշրջանում եգիպտոսցի հարձակվողը բոլոր մրցաշարերում «քաղաքայինների» մարզաշապիկով անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մանչեսթերյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը 25-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։



























































