Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը միանգամից հինգ ֆուտբոլիստի հետ բաժանվելու հավանականությունը։ Հնարավոր վաճառքների կամ վարձակալությունների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ակումբի մարզական տնօրեն Դեկուն:
Ինչպես հայտնում է լրագրող Խոսե Ալվարեսը, պոտենցիալ հեռացողների ցուցակում հայտնվել են Ֆրենկի դե Յոնգը, Մարկ Կասադոն, Էկտոր Ֆորտը, Ալեխանդրո Բալդեն և Ժյուլ Կունդեն։ Նշվում է, որ այս բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ էլ այլ ակումբների կողմից կա հստակ պահանջարկ:
Խաղացողներից յուրաքանչյուրն ունի կարիերան շարունակելու իր տարբերակները.
Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր «Մանչեսթեր Սիթին», թեև հոլանդացի կիսապաշտպանի վնասվածքը փոխել է անգլիական ակումբի ծրագրերը։
Մարկ Կասադոյի անունը կապվում է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության հետ։
Երիտասարդ պաշտպան Էկտոր Ֆորտին հավակնում են ձեռք բերել իսպանական «Ռեալ Սոսյեդադն» ու Դորտմունդի «Բորուսիան»:
Ալեխանդրո Բալդեն գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում. ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Ժյուլ Կունդեի տրանսֆերով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող մի քանի ակումբներ:
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնան» Լա լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկել է տպավորիչ հաղթանակով՝ արտագնա խաղում 5:0 հաշվով ջախջախելով «Էլչեին»:

























































