Հայաստանի Մ-19 հավաքականն օգոստոսի 25-28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Մեր թիմը օգոստոսի 28-ին նաև ընկերական հանդիպում կունենա։ Ընտրանու գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հրավիրել է հետևյալ խաղացողներին։
Դարպասապահնե
Արթուր Պետրոսյան — ԲԿՄԱ-2
Նուբար Գիշյան — «Ուրարտու-2»
Ռոման Խաչատրյան — «Նոա-2»
Հովհաննես Հովհաննիսյան — «Շիրակ-2»
Պաշտպաններ
Էդմոնդ Հայրապետյան — «Փյունիկ-2»
Էրիկ Օթարյան — «Ուրարտու-2»
Էդուարդ Պողոսյան — ԲԿՄԱ-2
Էդուարդ Մարտիրոսյան — «Ակրոն» (Ռուսաստան)
Մարկ Մարտիրոսյան — «Նոա-2»
Արմեն Սուքիասյան — «Փյունիկ-2»
Նաիր Պետիկյան — «Նոա-2»
Հայկ Հովսեփյան — «Նոա-2»
Մեսրոպ Կրբաշյան — «Նոա-2»
Կիսապաշտպաննե
Ժիրայր Աշիկյան — ԲԿՄԱ
Կիլիլ Եդիգարյան — ԲԿՄԱ
Աշոտ Ոսկանյան — «Օլիմպիա»
Գագիկ Կարապետյան — «Նոա-2»
Ջանիկ Դավթյան — «Սարդարապատ»
Հարություն Մովսիսյան — «Արարատ-Արմենիա»
Ալբերտ Գարեգինյան — «Նոա»
Հարձակվողներ
Սարգիս Գասպարյան — «Օլիմպիա»
Դավիթ Բարոյան — ԲԿՄԱ-2
Հիշեցնենք, որ Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը պատրաստվում է նոյեմբերին կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլին։




























































