Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է իսպանացի աստղային կիսապաշտպան Ռոդրիի որոշումը, ով մադրիդյան ակումբի փոխարեն նախընտրեց տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Այս ամռանն ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ 2026 թվականի աշխարհի չեմպիոնը պատրաստվում է համալրել «արքայական» ակումբի կազմը, սակայն ի վերջո նա պայմանագիր կնքեց «կապտանռնագույնների» հետ։
«Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ուղին: Եթե նա այլ ակումբ է ընտրել, ապա դա իր իսկ կորուստն է»,- բելգիացի դարպասապահի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 30-ամյա Ռոդրիի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարեց երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին: Կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:
Ըստ եվրոպական մամուլի հրապարակումների՝ իսպանացու տրանսֆերի հաստատագրված արժեքը կազմել է 60 միլիոն եվրո, իսկ ևս 11 միլիոն եվրո կատալոնացիները կարող են վճարել որպես հավելավճար՝ որոշակի մարզական նպատակների հասնելու դեպքում:


























































