Մյունխենի «Բավարիան» նվաճեց 2026 թվականի Գերմանիայի Սուպերգավաթը՝ արտագնա խաղում առավելության հասնելով Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած գերմանական «Կլասիկոն» ավարտվեց մյունխենյան ակումբի՝ 2:1 հաշվով վստահ հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց մյունխենցիների նորեկ Նաթանիել Բրաունը, որին իդեալական փոխանցումով ապահովեց Մայքլ Օլիսեն։ Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում (45+1′) հենց ինքը՝ Օլիսեն, կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Դորտմունդցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը միայն 75-րդ րոպեին՝ Ֆաբիու Սիլվայի դիպուկ հարվածի շնորհիվ։
Խաղավերջում կրքերը բորբոքվեցին. 90-րդ րոպեին «Բորուսիայի» պաշտպան Ռամի Բենսեբայնին Իսմայել Սայբարիի նկատմամբ կոպիտ խախտման համար արժանացավ ուղիղ կարմիր քարտի և հեռացվեց խաղադաշտից։
Նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգան և Գերմանիայի Գավաթը նվաճած «Բավարիան» պատմության մեջ ռեկորդային՝ 12-րդ անգամ դարձավ Սուպերգավաթակիր՝ գերազանցելով սեփական ռեկորդը: «Բորուսիան», որն այս մրցաշարում հաղթել է 6 անգամ, արդեն 7-րդ անգամ պարտվեց տիտղոսային խաղում։
33-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը նվաճեց կարիերայի 5-րդ տիտղոսը, ընդ որում՝ բոլորն էլ մյունխենյան գրանդի կազմում (2 Բունդեսլիգա, 1 Գերմանիայի գավաթ, 2 Սուպերգավաթ)։
Վենսան Կոմպանին մարզչական կարիերայում նույնպես վաստակեց իր 5-րդ տիտղոսը (2 Գերմանիայի Սուպերգավաթ, Բունդեսլիգա և Գերմանիայի Գավաթ՝ «Բավարիայի» ղեկին, ինչպես նաև անգլիական Չեմպիոնշիփի գավաթը՝ «Բերնլիի» հետ)։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































