Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդես է եկել նախախաղային մամուլի ասուլիսով։ Պորտուգալացի մասնագետին հարցրել են, թե որն է լինելու թիմի մեկնարկային կազմը նոր մրցաշրջանի անդրանիկ խաղում։
«Առաջին մեկնարկային կազմը… Եկե՛ք տեսնենք, թե ձեզանից ում կապերն են ավելի լավը։ Ֆուտբոլիստներն արդեն գիտեն, թե ովքեր են դուրս գալու խաղադաշտ։ Ես այն մարդկանցից չեմ, ովքեր ինչ-որ բան են թաքցնում։ Նրանք գիտեն։ Հնարավոր է՝ մի քանի ժամից ձեզանից որևէ մեկի մոտ տեղեկատվություն հայտնվի, բայց ես չեմ պատրաստվում այստեղ հրապարակել կազմը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մոուրինյուն։
Հիշեցնենք, որ շաբաթ՝ օգոստոսի 22-ին, «Ռեալն» արտագնա խաղում ուժերը կչափի «Էսպանյոլի» հետ։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:30-ին։

























































