Նոր՝ 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ Ֆրենկի դե Յոնգը զրկվել է կատալոնական «Բարսելոնայի» ավագի կարգավիճակից։ Ընդ որում՝ որոշումը կայացրել է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, այլ ոչ թե ակումբի ղեկավարությունը։
Cadena SER պարբերականի հաղորդմամբ՝ գերմանացի մասնագետը խիստ զայրացած է նիդերլանդցի կիսապաշտպանի վրա այն բանի համար, որ նա աշխարհի առաջնությունում խաղացել է վնասվածքով, որից հետո մեկնել է արձակուրդ և բուժզննում անցել միայն ակումբ վերադառնալուց հետո։
29-ամյա ֆուտբոլիստը վնասել է ծնկի կապանները և, նախնական հաշվարկներով, շարք կվերադառնա միայն տարեվերջին մոտ։ Մունդիալում կիսապաշտպանը մասնակցել էր Նիդերլանդների հավաքականի բոլոր 4 հանդիպումներին։ Հիշեցնենք, որ հոլանդացիները պայքարը լքել էին 1/16 եզրափակիչում՝ զիջելով Մարոկկոյի ընտրանուն։
Հավելենք, որ Լա լիգայի նոր մրցաշրջանի անդրանիկ տուրի շրջանակում «Բարսելոնան» կիրակի՝ օգոստոսի 23-ին ուժերը կչափի «Էլչեի» հետ։


























































