«Բարսելոնան» նվաճեց Ժոան Գամփերի գավաթը՝ առավելության հասնելով եգիպտական «Ալ-Ահլիի» նկատմամբ:
Բարսելոնայի «Սփոտիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումն ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց կատալոնացիների հարձակվող Համզա Աբդելքարիմը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում վինգեր Ռաֆինյան կրկնապատկեց թիմի առավելությունը։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Զիզոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն եգիպտական ակումբին ավելին անել չհաջողվեց։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Ժոան Գամպերի գավաթն ամենամյա մրցաշար է, որն ավանդաբար կազմակերպվում է «Բարսելոնայի» կողմից։ Այն առաջին անգամ խաղարկվել է 1966 թվականին ակումբի այն ժամանակվա նախագահ Էնրիկե Լյաուդեի նախաձեռնությամբ՝ ի պատիվ ակումբի հիմնադիր և լեգենդար նախագահ Ժոան Գամպերի։

























































