Ինչպես արդեն հայտնի է, «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Ռոդրին պաշտոնապես համալրել է «Բարսելոնայի» շարքերը և արդեն ներկայացվել որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ։
30-ամյա աստղային իսպանացին նաև Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակներից էր, սակայն ֆուտբոլիստն իր ընտրությունը կատարեց հօգուտ «կապտանռնագույնների»։ Marca պարբերականի տեղեկություններով՝ կիսապաշտպանի որոշումը որևէ կերպ կապված չէ ֆինանսական հարցերի հետ, քանի որ երկու գրանդներն էլ գրեթե նույն պայմաններն են առաջարկել։
Տեղափոխության գլխավոր պատճառը սպորտային նախագիծն է․ Ռոդրին «արքայական» ակումբի ծրագրերն անորոշ է համարել՝ նախապատվությունը տալով կատալոնական թիմի հստակ տեսլականին։
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի տրանսֆերը «Բարսելոնայի» վրա արժեցել է 76,5 միլիոն եվրո՝ ներառյալ հնարավոր բոնուսները։ Ռոդրիի աշխատանքային պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։
























































