Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ռոդրի Էռնանդեսը նոր թիմում կշարունակի հանդես գալ իր սիրելի խաղահամարի ներքո։ Աստղային կիսապաշտպանը, որի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում, կստանա 16 համարի մարզաշապիկը, որը նախկինում պատկանում էր Ֆերմին Լոպեսին։ Այս մասին հարցազրույցում պատմել է «կապտանռնագույնների» 23-ամյա ֆուտբոլիստը։
«Ռոդրին հիանալի խաղացող է՝ աշխարհի չեմպիոն և «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Ես նրա հետ խաղացել եմ Իսպանիայի հավաքականում և համարում եմ նրան աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպանը։
Ես միշտ սիրել եմ 7 համարը, ուստի վերցրեցի այն, երբ իմացա, որ ազատ է։ «Բարսայի» բազմաթիվ մեծագույն ֆուտբոլիստներ են հանդես եկել «յոթնյակի» ներքո։ Մի փոքր տխուր էր հրաժեշտ տալ 16 համարին, քանի որ այն մեծ նշանակություն ուներ ինձ համար, բայց վստահ եմ՝ այն հուսալի ձեռքերում կլինի»,- Ֆերմինի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Ռոդրիի տրանսֆերի վաճառքից կվաստակի շուրջ 76,5 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։
























































