Բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան նշանակվել է «Բարսելոնայի» ավագ 2026/27 մրցաշրջանի համար։ 29-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է ստանում հիմնական ավագի թևկապը. սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ու Ռոնալդ Արաուխոն հեռացան կատալոնական ակումբից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Այս նշանակմամբ Ռաֆինյան մտավ «կապտանռնագույնների» պատմության մեջ։ Նա դարձավ առաջին բրազիլացի ֆուտբոլիստը, որը նշանակվում է «Բարսելոնայի» առաջին (հիմնական) ավագ։
Թիմի փոխավագի պարտականությունները կկատարի Ֆրենկի դե Յոնգը։ Հաջորդ ավագները կլինեն Պեդրին, Գավին և Էրիկ Գարսիան։
Հիշեցնենք, որ Ռաֆինյան «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2022 թվականից՝ տեղափոխվելով անգլիական «Լիդս Յունայթեդից»։ Այս ընթացքում բրազիլացին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 177 հանդիպում, դարձել 75 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։ Նա թիմի հետ նվաճել է յոթ տիտղոս՝ դառնալով Լա Լիգայի եռակի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր և Սուպերգավաթի եռակի
























































