Իտալական «Նապոլի» ակումբը բանակցություններ է սկսել Լոնդոնի «Արսենալի» հետ՝ 25-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելիի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ:
CaughtOffside-ի տվյալներով՝ երկու կողմերի միջև երկխոսություն արդեն հաստատվել է։
«Արսենալը» պատրաստ է քննարկել բրազիլացու տրանսֆերի վաճառքը, բայց միայն այն դեպքում, եթե գտնի փոխարինող հարձակման ձախ եզրում:
«Նապոլին» Մարտինելիով հետաքրքրված միակ ակումբը չէ: Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ «Ռոման» նույնպես նրան դիտարկում է որպես պոտենցիալ տրանսֆերային նպատակ:
Մարտինելիի պայմանագիրը «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
























































