«Նյուքասլ Յունայթեդը» լրջորեն քննարկում է հարձակման գծի ուժեղացման հարցը և պատրաստվում է 47 միլիոն ֆունտ ստեռլինգ առաջարկ անել «Վիլյառեալի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեի համար։
Fichajes-ի տվյալներով՝ «կաչաղակները» լուրջ մրցակցության են բախվելու, քանի որ այլ ակումբները նույնպես հետաքրքրված է 25-ամյա վրացի ֆուտբոլիստով։
Միկաուտաձեն միացել է «Դեղին սուզանավի» կազմին 2025 թվականի սեպտեմբերին և հաջող է անցկացրել 2025/26 մրցաշրջանը։
Լա Լիգայում խփած 13 գոլով նա դարձել է իր թիմի լավագույն ռմբարկուն և օգնել «Վիլյառեալին» զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը և ապահովել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
























































