«Իփսվիչը» պայմանագիր է կնքել «Ստրասբուրգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Խուլիո Էնսիսոյի հետ։
22-ամյա պարագվայցի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Իփսվիչի» հետ մինչև 2031 թվականի ամառը, որի կազմում 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսնն արդեն անցկացրել է վարձավճարով։
Ֆրանսիական ակումբը տրանսֆերի դիմաց ստացել է 30,5 միլիոն եվրո։ Գործարքը ներառում է բոնուսներ և տրանսֆերի հետագա վերավաճառքի տոկոս։
Էնսիսոն Լիգա 1-ի 27 հանդիպմանը խփել է երեք գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։



























































