Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հենակետային կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կհեռանա ռուսական ակումբից: Այս մասին հայտնում է «МЯЧ RU» Telegram-յան ալիքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Իգդիսամովն մեծ հուկսեր չի կապում հայ ֆուտբոլիստի հետ, և ակումբը պատրաստ է բաց թողնել նրան: Այս ամռանն արդեն իսկ եղել է Բանդիկյանին վարձավճարով այլ թիմ տեղափոխելու հնարավորություն, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել, և գործարքը ձախողվել է:
Նշվում է, որ այս պահի դրությամբ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ չկան, սակայն նրա ներկայացուցիչներն ակտիվորեն խաղացողի ծառայություններն առաջարկում են տարբեր ակումբների: Եթե մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը հարմար տարբերակ առաջանա, ապա «բանակայինները» բաց կթողնեն Բանդիկյանին։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 750 հազար եվրո։ Նշենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը ԲԿՄԱ-ի կազմում դեռևս ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։
Հիշեցնենք, որ Արտյոմ Բանդիկյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում: Նրա նորամուտը գլխավոր թիմում կայացել է 2025 թվականի նոյեմբերի 16-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում կայացած Պորտուգալիայի դեմ արտագնա խաղում (1-9)։




























































