Ժոաո Կանսելուն կվերադառնա «Բարսելոնա»։ 32-ամյա պաշտպանի պայմանագիրը «Ալ-Հիլալի» հետ խզելու համաձայնություն է ձեռք բերվել։
Ինչպես հաղորդվում է՝ Կանսելոն թույլտվություն է ստացել հաջորդ շաբաթվա սկզբին մեկնել Իսպանիա։
Ժոաուն հունիսին համաձայնել է «Բարսելոնայի» հետ բոլոր պայմաններին և այժմ պատրաստ է պայմանագիր կնքել, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պորտուգալացին անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Բարսայում»։























































