«Լիվերպուլի» հարձակվող Քոդի Գակպոն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Տոտենհեմի» հետ, հաղորդում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը «Լիվերպուլի» ղեկավարությանը տեղեկացրել է «Տոտենհեմ» տեղափոխվելու իր մտադրության մասին։
Որոշումը պայմանավորված է նոր մրցաշրջանում սպասվող բարձր մրցակցությամբ և խաղաժամանակի կրճատման ռիսկով. Գակպոն փնտրում է նոր պրոֆեսիոնալ մարտահրավեր։
Transfermarkt-ի տվյալներով՝ Գակպոյի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։























































