Իտալական «Միլանը» կատալոնական «Բարսելոնային» է առաջարկել ձեռք բերել հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերը: Այս մասին հայտնում է իսպանական El Nacional պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն ակտիվորեն նոր հարձակվող է փնտրում և այժմ լրջորեն դիտարկում է այս տարբերակը։ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կարծում է, որ տրանսֆերային պատուհանի վերջնամասում Նկունկուն կարող է ֆինանսապես շահավետ և արդյունավետ լուծում դառնալ թիմի հարձակման գծի համար։
Նշվում է, որ «ռոսոներիները» պատրաստ են բաժանվել 28-ամյա ֆուտբոլիստից։ Նախորդ մրցաշրջանում Նկունկուն իր ակտիվում գրանցել է 8 խփած գնդակ և 3 արդյունավետ փոխանցում։
Հիշեցնենք, որ Քրիստոֆեր Նկունկուն «Չելսիից» «Միլան» է տեղափոխվել 2025 թվականի օգոստոսի վերջին։ Ֆրանսիացի հարձակվողի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսը։ Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո։

























































