UFC-ի թեթևքաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հերթական համարձակ հայտարարությամբ է հանդես եկել։ Նա պատրաստակամություն է հայտնել մեկ երեկոյի ընթացքում երկու մենամարտ անցկացնել՝ ուժերը չափելով դիվիզիոնի նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի հետ։
Մամուլի ասուլիսի ժամանակ Ծառուկյանը դիմել է UFC-ի նախագահ Դանա Ուայթին՝ մեկ երեկոյում երկու մրցակցի հետ մենամարտելու սցենարն անվանելով «հեշտ վաստակած գումար»։
«Հեշտ գումարներ, հեշտ գումարներ… Ինչ-որ մեկի համար սա իսկական մղձավանջ է լինելու»,- հայտարարել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարի շրջանակում՝ մրցելով բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ։ Հայ մարտիկի ակտիվում այս պահին կա 23 հաղթանակ և 3 պարտություն, իսկ բրազիլացին ունի 14 հաղթանակ և 2 պարտություն։


























































