Կատալոնական «Բարսելոնան» X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հայտարարել է թիմի հարձակվող Ֆերան Տորեսի՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխության մասին։
Ինչպես ավելի վաղ հաղորդում էին լրատվամիջոցները, փարիզյան ակումբը 26-ամյա իսպանացու տրանսֆերի դիմաց կվճարի 50 միլիոն եվրո։
Նշենք, որ Տորեսը «Բարսելոնայի» գույները պաշտպանում էր 2022 թվականի հունվարից։ Այս ընթացքում իսպանացի հարձակվողը բոլոր մրցաշարերում «կապտանռնագույնների» մարզաշապիկով մասնակցել է 207 հանդիպման՝ դառնալով 65 գոլի և 23 արդյունավետ փոխանցման հեղինակ։
«Կապտանռնագույնների» հետ Ֆերանը նվաճել է Իսպանիայի երեք առաջնություն, Իսպանիայի Սուպերգավաթը և Իսպանիայի գավաթը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։

























































