Իտալական Ա Սերիայի Radio TV-ի պաշտոնական էջը հրապարակել է տեսանյութ՝ նվիրված Միլանի «Ինտերի» և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Հրապարակված տեսանյութում իտալացի մեկնաբանը հիացմունքով է խոսում հայ կիսապաշտպանի մասին՝ նշելով.
«Խաղադաշտը պատասխանում է. Մխիթարյա՜ն»։
Տեսանյութում ներառված է նաև Մխիթարյանի խոսքը, որն ուղղված է երիտասարդ ֆուտբոլիստներին:
«Ուզում էի ինչ-որ բան փոխանցել երիտասարդներին, որպեսզի նրանք հասկանան, որ չպետք է հանձնվեն, որ պետք է երազեն, քրտնաջան աշխատեն, չհանձնվեն և, իհարկե, հավատան իրենց ուժերին», — նշում է ֆուտբոլիստը։
Այնուհետև ցուցադրվում է «Միլանի» դեմ խաղում Մխիթարյանի հեղինակած գեղեցիկ գոլը, որն ուղեկցվում է մեկնաբանի հուզական խոսքերով.
«Զիելինսկի, Պավար՝ մեկ հպումով, Մխիթարյանը ձևացնում է, թե հարվածելու է, «մեկ-երկու» խաղարկում, և հետո Մխիթարյա՜ն՝ ուղիղ դարպասի անկյունը»։
Посмотреть эту публикацию в Instagram



























































