«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատմել է իր աշխատանքային արտասովոր կանոնի մասին։
««Լեսթերում» և «Չելսիում» ես մի կանոն ունեի. երբ մենք գոլ ենք խփում, թիմի ավագը պետք է մոտենա պահեստայինների նստարանին՝ ոչ թե տոնելու, այլ նոր հրահանգներ ստանալու համար:
Բայց եթե ավագն ինքն է դառնում գոլի հեղինակ, ապա նրան թույլատրվում է տոնել այն: Եթե «Մանչեսթեր Սիթիի» ավագը Էրլինգ Հալանդը լիներ, մենք հաստատ խնդիրներ կունենայինք: Պատկերացնո՞ւմ եք դա»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Էրլինգ Հալանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Օգոստոսի 16-ին «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի Լոնդոնի «Արսենալի» հետ՝ վիճարկելով նոր մրցաշրջանի առաջին տիտղոսը՝ Անգլիայի Սուպերգավաթը:



























































