Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի մասնակցությամբ կոնսորցիումը մոտ է անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մոտ մեկ երրորդի ձեռքբերմանը։
Գործարքի մասին կարող է հայտարարվել այս շաբաթ, հաղորդում է Sky Sports-ը։
Քուինս Պարկ Ռեյնջերսի նախկին համասեփականատիրոջ և հնդիկ միլիարդատեր Լաքշմի Միտալի փեսայի՝ Ամիտ Բհատիայի գլխավորած կոնսորցիումում է նաև մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեզոսը։
Գործարքի արժեքը, ըստ ինսայդների, կարող է գնահատվել 6 միլիարդ դոլար։ 2010 թվականին Fenway Sports Group-ը ակումբը ձեռք է բերել 300 միլիոն ֆունտ ստեռլինգով։
























































