Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Բարսելոնայի» 20-ամյա վինգեր Ռունի Բարջին լուրջ վնասվածք է ստացել 2026/27 մրցաշրջանից առաջ։
Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը պատռել է խաչաձև կապանները և բաց կթողնի 6-7 ամիս։
Շվեդ ֆուտբոլիստն արդեն բաց է թողել 2023/24 մրցաշրջանում 11 ամիս՝ ծնկի վնասվածքի պատճառով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարջին կարող է լքել «Բարսելոնան» ։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Բունդեսլիգայի, Էրեդիվիզիեի, Լիգա 1-ի, Պորտուգալիայի լիգայի և Սերիա Ա-ի թիմերը։
























































