Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Քլիփերս» ակումբը նույն օրը պայմանագիր կնքեց NBA-ի ամենացածրահասակ և ամենաբարձրահասակ բասկետբոլիստների՝ ճապոնացի Յուկի Կավամուրայի (168 սմ) և կենտրոնական Ջամարիոն Շարփի (226 սմ) հետ։
168 սմ հասակով Կավամուրան լիգայի ամենացածրահասակ բասկետբոլիստն է։ Անցյալ մրցաշրջանում նա անցկացրել է «Չիկագոյում»։
226 սմ հասակով Շարփը NBA-ի ամենաբարձրահասակ բասկետբոլիստն է։
Նախկինում նա հանդես է եկել «Դալաս Մավերիքսում»։




























































