«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և կատալոնական թիմի հարձակվող Ֆերան Տորեսը հեռախոսով զրուցել են իսպանացու ապագայի մասին: Հարձակվողը հայտարարել է հեռանալու իր մտադրության մասին, և գերմանացի մարզիչը պատասխանել է։
Ֆերանի և Ֆլիկի զրույցը.
«Մարզիչ, ես ուզում եմ հեռանալ: ՊՍԺ-ն սպասում է ինձ: Իմ մտադրությունը Բարսելոնայում հանդես գալը չէ», — նշել է Տորեսը։
«Ես հասկանում եմ քո որոշումը, մաղթում եմ քեզ հաջողություն», — հարգանքով ասել է գերմանացի մարզիչը, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն։
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հունվարից՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիից»:


























































