Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Ինչպես հաղորդում է The Article-ը, Լոնդոնի «Արսենալը» հարձակվողի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:
26-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն, առաջնահերթությունը շարունակում է մնալ «Բարսելոնան»: Այնուամենայնիվ, Ալվարեսը պատրաստ է տեղափոխվել «Արսենալ», եթե կատալոնական ակումբի հետ գործարքը ձախողվի: «Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան բանակցություններ է վարում «Ատլետիկոյի» հետ, սակայն խաղացողի տրանսֆերային արժեքի գնահատման հարցում ակումբների միջև տարաձայնությունները դեռևս պահպանվում են:
Նշենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստն ինքն էր հայտարարել «Ատլետիկոյից» հեռանալու ցանկության մասին: Մադրիդյան ակումբն իր հերթին չի ցանկանում Ալվարեսին վաճառել Իսպանիայի առաջնության իր անմիջական մրցակիցներին:


























































