«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի՝ «Ռեալ Մադրիդ» չհաջողված տրանսֆերի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Լրագրող Սերխիո Վալենտինի խոսքով՝ մադրիդյան ակումբը մոտ էր իսպանացու հետ պայմանագիր կնքելուն, սակայն գործարքը չիրականացավ ակումբի ղեկավարության կողմից տրանսֆերի գինը իջեցնելու փորձերի պատճառով։ Աղբյուրը պնդում է, որ «Ռեալն» արդեն համաձայնության էր եկել Ռոդրիի հետ և մոտ էր «Մանչեսթեր Սիթիի» հետ համաձայնության գալուն։ Սակայն, ակումբի գլխավոր սկաուտ Կալաֆատի միջամտությունից հետո, նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել էր դադարեցնել բանակցությունները՝ տրանսֆերի արժեքը իջեցնելու հույսով։
Ըստ տեղեկությունների՝ անգլիական ակումբը հրաժարվել է զիջել ֆինանսական պայմանները։ Մինչ «Ռեալ Մադրիդը» հետաձգում էր գործարքը, «Բարսելոնան» միացել էր կիսապաշտպանի համար մրցավազքին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուն, գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և Ռոդրիի՝ Իսպանիայի հավաքականի մի քանի թիմակիցներ բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հետ և համոզել նրան միանալ կատալոնացիներին։
























































