«Ռեալ Մադրիդի» նորեկ Յան Դիոմանդեի գործակալ Նեյթան Քեմփբելը նշել է, որ մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարևոր դեր է ունեցել տրանսֆերի գործում։
«Նա Յանի հետ խոսել է ազատ ֆրանսերենով, ինչը մեծ տպավորություն է թողել։ Մենք նույնիսկ չգիտեինք, որ նա այդքան լավ է խոսում ֆրանսերեն։ Մոուրինյուն բացատրեց իր գաղափարները, խոսեց նախագծի և այն մասին, թե ինչպես է Դիոմանդեն տեղավորվելու թիմում։
Սա ցույց տվեց, թե որքան կարևոր էր այս զրույցը նրա համար։ Հենց նա էր, որ համոզեց Յանին տեղափոխվել Մադրիդ», — ասել է գործակալը, ըստ The Touchline-ի։
Օգոստոսի 6-ին «Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հայտարարեց Դիոմանդեի՝ «ՌԲ Լայպցիգից» տեղափոխության մասին։
























































