Մադրիդի «Ռեալը» առաջիկայում կարող է հայտարարել երկու աղմկահարույց տրանսֆերի մասին։
Իսպանական գրանդը մոտ է «Լայպցիգի» եզրային հարձակվող Յան Դիոմանդեի հետ պայմանագիր կնքելուն, որից հետո կենտրոնանալու է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի վրա։ Ինչպես հաղորդում է Marca-ն, այս երկու գործարքների ընդհանուր արժեքը կկազմի ավելի քան 180 միլիոն եվրո։
19-ամյա իվուարցին «սերուցքայինների» համար կարժենա ավելի քան 120 միլիոն եվրո, իսկ 30-ամյա իսպանացու համար մադրիդցիները ստիպված կլինեն վճարել 50-ից 60 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ այս ամռանը «Ռեալի» շարքերն արդեն համալրել են Դենզել Դյումֆրիսը, Իբրահիմա Կոնատեն, Բեռնարդու Սիլվան, Մարկ Կուկուրելյան և Կարլոս Էսպին։ Հունիսի սկզբից թիմը գլխավորում է Ժոզե Մոուրինյուն։
























































