«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը մեկնաբանել է ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերը։ Իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը, հղում անելով CNN-ին, մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ֆուտբոլում ամեն ինչ կարող է փոխվել մեկ րոպեում։ Երբեք չգիտես՝ ինչ տեղի կունենա հաջորդիվ։ Ես պետք է պատրաստ լինեմ ամեն ինչի»,- ասել է Տորեսը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ փարիզյան ակումբը հետաքրքրված է 25-ամյա իսպանացի հարձակվողի ծառայություններով։ Ընդ որում՝ ֆուտբոլիստն ինքը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ակումբային գրանցումը փոխելու հավանականությունը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































