Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի հարձակվող Ֆերան Տորեսի ապագայի մասին։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ 26-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ։ Իսպանացուն կապում էին նաև եվրոպական այլ ակումբների հետ։
«Ես խոսել եմ նրա հետ աշխարհի առաջնության ժամանակ, սակայն հիմա նա արձակուրդում է։ Ես ցանկանում եմ հարգել դա։ Նախորդ մրցաշրջանում Տորեսը ցույց տվեց, թե որքան կարևոր է մեզ համար, երբ խաղաժամանակ էր ստանում։ Մենք ակնկալում և հուսով ենք, որ նոր մրցաշրջանում Ֆերանը կշարունակի հանդես գալ մեր ակումբում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es պարբերականը։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում անցկացրած 49 հանդիպումներում հարձակվողը դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք նաև, որ հենց Ֆերան Տորեսն է ԱԱ-2026-ի եզրափակիչ հանդիպման հաղթական գոլի հեղինակը։























































