Այսօր՝ հուլիսի 31-ին, մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ներկայացուցիչները հաղթական մեկնարկ են գրանցել։
65 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Պապիկյանը մրցաշարը սկսել է գեղեցիկ և կարևոր հաղթանակով։ Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 9-1 հաշվով վստահ առավելության է հասել ադրբեջանցի Ռաշիդ Նազարովի նկատմամբ և հաջողությամբ շարունակում է պայքարը առաջնությունում։

Մրցագորգում իր ելույթները հաղթանակով է մեկնարկել նաև 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը։ Որակավորման փուլի լարված գոտեմարտում Բալեյանը 8-6 հաշվով պարտության է մատնել Լեհաստանը ներկայացնող Պրշեմիսլավ Մռոժեկին և նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։




























































