Անգլիացի մարզիչ Էդի Հաուն մոտ ապագայում կհեռանա «Նյուքասլ Յունայթեդի» մարզչի պաշտոնից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ The Athletic-ից Դեյվիդ Օրնշտեյնի, 48-ամյա Հաուն «Նյուքասլի» ղեկավարությանը տեղեկացրել է մարզչական աշխատանքից դադար վերցնելու և վերջին հինգ տարիների ընթացքում զբաղեցրած պաշտոնը թողնելու իր որոշման մասին։
Հաուն նախկինում մարզել է «Բորնմութը» և «Բըրնլին»։
Հաուի գլխավորությամբ «Նյուքասլը» 2024/25 մրցաշրջանում նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը։ «Կաչաղակները» անցյալ մրցաշրջանն ավարտել են Պրեմիեր լիգայի աղյուսակի 12-րդ տեղում։
























































