Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն նոր մրցաշրջանին ընդառաջ գնահատել է ուժերի դասավորվածությունը «կապտանռնագույնների» և Մադրիդի «Ռեալի» միջև։
««Բարսան» նախկինի պես գերազանցում է Մադրիդի «Ռեալին», այս պահին թիմն ավելի ուժեղ է։ Վերջին երկու առաջնություններում տարած հաղթանակը որոշակի կարգավիճակ և հեղինակություն է հաղորդում՝ թույլ տալով մրցաշրջանը սկսել ֆավորիտի դերում։ Սակայն դա դեռ պետք է ապացուցել խաղադաշտում։
Խաղացողներն ու թիմն արդեն հարմարվել են իրերի ներկայիս դրությանը։ Խոսքը կայունության մասին է․ Ֆլիկը թիմի հետ աշխատում է արդեն երրորդ տարին, իսկ ֆուտբոլիստներն ամբողջությամբ յուրացրել են աշխատանքի ձևաչափն ու խաղաոճը, ինչը նրանց զգալի առավելություն է տալիս»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es պարբերականը։
Հիշեցնենք, որ 37-ամյա Պիկեն կատալոնական ակումբի սան է, սակայն երիտասարդական թիմից ժամանակին անմիջապես տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Չորս տարի անց նա վերադարձել է հարազատ թիմ, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 616 հանդիպում՝ դառնալով 53 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































