Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է Վինիսիուս Ժունիորին առաջարկել ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք պայմանագիրը, ըստ The Telegraph-ի։
Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» պատրաստ է բարելավել բրազիլացու պայմանները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել բրազիլացու ֆինանսական պահանջները մադրիդյան ակումբից. նա ակնկալում է ստանալ տարեկան 30 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ (շաբաթական 577 հազար եվրո): Նշվում է, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, ինչի հետևանքով բանակցությունները մտել են փակուղի․ լոնդոնյան ակումբը հետևում է իրավիճակին։
Ակումբը կարծում է, որ ֆինանսական պայմանները չեն խոչընդոտի հնարավոր գործարքին։
Միկել Արտետայի թիմի հետաքրքրությունը Վինիսիուսի նկատմամբ բխում է երկու ցանկությունից՝ ուժեղացնել թիմը առաջնության տիտղոսը նվաճելուց հետո և հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում։ Անցյալ մրցաշրջանում «Արսենալը» եզրափակչում պարտվեց ՊՍԺ-ին։























































