«Ռեալ Մադրիդը» Դիոմանդեի տրանսֆերը ձեռք կբերի 115-120 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է As-ը։ «Ռեալ Մադրիդը» արդեն վաղը կարող է հայտարարել Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին։
Նախկինում հաղորդվել էր, որ մադրիդյան ակումբը սկզբունքային համաձայնության է եկել «ՌԲ Լայպցիգի» հետ 19-ամյա վինգերի տրանսֆերի վերաբերյալ։
As-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» Դիոմանդեի համար կվճարի 115-120 միլիոն եվրո։ Բեն Ջեյքոբսը նշում էր 90 մլն եվրոյի մասին։ Գործարքը, ինչպես սպասվում է, կկնքվի առաջիկա ժամերին, իսկ տրանսֆերի պաշտոնական հայտարարությունը հնարավոր է արդեն երկուշաբթի օրը։
Հաղորդվում է, որ Դիոմանդեին ներկայացնում է նույն գործակալությունը, որը զբաղվում է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով, ինչը թույլ է տվել ակումբին արագ համաձայնության գալ կոտդիվուարցու գործակալների հետ։























































