«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հրապարակել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի բժշկական զննման արդյունքների մասին տեղեկատվությունը:
29-ամյա հոլանդացու մոտ ախտորոշվել է աջ ծնկի կապանի պատռվածք։
«Բարսելոնան» չի բացահայտում որևէ այլ մանրամասնություն դե Յոնգի վերականգնման մոտավոր ժամանակի վերաբերյալ:
Ակումբը նշել է, որ ժամանակացույցը կախված կլինի նրա վերականգնման ընթացքից: Ֆրենկին կշարունակի բուժումը բժշկական հսկողության ներքո:



























































