Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
54-ամյա անվանի մարզիչը թիմին կնախապատրաստի Եվրո-2028-ին և Աշխարհի 2030 թվականի առաջնությանը։ Զիդանը մարզչական աշխատանքի կվերադառնա տևական դադարից հետո։
Զիդանի աշխատանքի վերջին վայրը եղել է Մադրիդի «Ռեալը», որտեղից մասնագետը հեռացել է 2021 թվականի հունիսին։ Ֆրանսիացին «արքայական» ակումբի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և ակումբային աշխարհի առաջնությունում։
Ֆրանսիայի հավաքականի ղեկին Զինեդին Զիդանը կփոխարինի Դիդիե Դեշամին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո կհեռանա հավաքականից։ Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում ֆրանսիացիները 0-2 հաշվով զիջել էին Իսպանիային։
Մադրիդի «Ռեալը» թողնելուց հետո Զիդանը շուրջ հինգ տարի մնացել էր առանց մարզչական աշխատանքի, թեև մամուլում բազմիցս շրջանառվում էին նրա հնարավոր նշանակման մասին լուրերը տարբեր եվրոպական թոփ ակումբներում։



























































