Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը վերջերս է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի», մասնակցել է թիմի նորեկների համար նախատեսված ավանդական արարողությանը։
Ակումբում գործող ավանդույթի համաձայն նորեկները պետք է երգեն խաղընկերների համար։ Սպերցյանն աթոռի վրա կանգնած կատարել է Michel Teló-ի հայտնի «Ai Se Eu Te Pego» երգը, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել թիմակիցների կողմից։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարից» հայ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց սաուդյան ակումբը վճարել է 25 միլիոն դոլար։ Նոր թիմում ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ առանց հնարավոր հավելավճարների ու բոնուսների։
Սպերցյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ է միացել «Ալ-Ահլիին» և արդեն ընկերական խաղում հասցրել է դառնալ գոլի հեղինակ։




























































