Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի տրանսֆերի մասին։
Բելգիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 41 միլիոն եվրո։
«Դժվար է նկարագրել, թե որքան հպարտ եմ «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու համար։ Նման յուրահատուկ ակումբի հետ պայմանագիր կնքելն անհավանական զգացողություն է։ Ինձ բախտ է վիճակվել հաջողության հասնել ֆուտբոլում, և դա միայն ամրապնդեց ավելիին հասնելու իմ վճռականությունը։ Ակումբում բոլորի հավակնությունները միանգամայն ակնհայտ են։ Մենք բոլորս վճռական ենք տրամադրված առաջիկա տարիներին տիտղոսներ նվաճելու հարցում»,- ասել է Տիլեմանսը։
Ավարտված մրցաշրջանում Յուրի Տիլեմանսը «Ասթոն Վիլայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիայի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 90 հանդիպում և խփել 15 գոլ։




























































