«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Բալդեն մեծ հավանականությամբ այս ամռանը չի հեռանա կատալոնական ակումբից։ Այս մասին հայտնում է Diario SPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» կողմից արված 80 միլիոն եվրո արժողությամբ առաջարկներին, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան ֆուտբոլիստին անձեռնմխելի է համարում։ «Կապտանռնագույնների» մարզական տնօրեն Դեկուն բոլոր հետաքրքրված թիմերին տեղեկացրել է, որ պաշտպանը չի վաճառվելու։
Ալեխանդրո Բալդեն «Բարսելոնայի» սան է: Նրա գործող պայմանագրի ժմկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ 2025/26 մրցաշրջանում պաշտպանը «կապտանռնագույնների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։

























































