Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի մասին։
«Քեյնն ամեն ինչի հասել է սեփական ջանքերով։ Նա գոլի անհագ ծարավ ունեցող հարձակվող է։ Եթե նա շարունակի նույն ոգով աշխատել, կդառնա լավագույնը։ Այս պահին ես նրան համարում եմ ժամանակակից ֆուտբոլի լավագույն եզրափակողը»,- Օուենի խոսքերը մեջբերում է Daily Mail պարբերականը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի շրջանակում Անգլիայի հավաքականը, Հարի Քեյնի դուբլի շնորհիվ, 2-1 հաշվով հաղթել էր Կոնգոյի ԴՀ-ին: Ընթացիկ մունդիալում Հարին դարձել է արդեն հինգ գոլի հեղինակ։
Մունդիալի հաջորդ փուլում «երեք առյուծները» կմրցեն Մեքսիկայի հավաքականի հետ։

























































