Լապորտան մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի շուրջ բանակցությունները։
«Մենք բանակցություններ ենք վարել «Ատլետիկոյի» հետ: Մենք առաջարկ ենք ուղարկել և գիտենք, որ Խուլիանը վաղուց է ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա»՝ դեռևս այն ժամանակվանից, երբ հանդես չէր գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Մենք այս առաջարկն անփոփոխ կպահենք այնքան ժամանակ, որքան հարկ կհամարենք։ «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք:
Այժմ մադրիդյան ակումբում նշում են, որ չեն վաճառի Ալվարեսին, քանի որ նրա փոխարեն այլ հարձակվող չունեն։ Հուսով եմ՝ եթե «Ատլետիկոն» այլընտրանք գտնի, նրանք կդիտարկեն մեր առաջարկը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Խուլիան Ալվարեսի հրաժարագինն «Ատլետիկոյի» հետ գործող պայմանագրում կազմում է 500 միլիոն եվրո։ «Ներքնակագործներն» ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց ֆուտբոլիստին կվաճառեն միայն այդ գումարի դիմաց։

























































