El Nacional պարբերականի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Չելսին» ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսիին:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «ազնվականները» 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբին առաջարկել են 80 միլիոն եվրո, սակայն մերժում են ստացել։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է ամրապնդել պաշտպանական գիծը և Կուբարսիին դարձրել է ամառային տրանսֆերային գլխավոր թիրախ: Այդուհանդերձ, «կապտանռնագույնները» մտադիր չեն բանակցություններ վարել իրենց սանի վաճառքի շուրջ՝ նրան համարելով անձեռնմխելի ֆուտբոլիստ։
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Պաու Կուբարսին կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։


























































