«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը հիշել է նախորդ՝ 2025/26 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների հետ նախախաղային մեդիա-դիմակայության մասին։
«Զղջո՞ւմ եմ արդյոք նախորդ տարվա «Էլ Կլասիկոյից» առաջ ասածիս համար։ Ո՛չ, սա ֆուտբոլ է, և դա հրաշալի է։ Ի վերջո, եղավ այն, ինչ եղավ. նրանք տոնեցին այդ հաղթանակը, իսկ հետո պարտվեցին մեր մարզադաշտում։
Կարվախալն ինձ սադրում էր, այո, բայց արդյունքում դու վերադառնում ես «Կամպ Նոու», մարտահրավերը կրկնվում է, և սա է ամբողջ ֆուտբոլը»,- Յամալի խոսքերն է մեջբերում Cope-ը։
Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում Լամին Յամալը մասնակցել է 160 հանդիպման, դարձել 49 գոլի և 52 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































