Հյուսիսային Ամերիկայում մեկնարկել է Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի 1/16-րդ փուլը․ առաջին խաղն արդեն կայացավ: Հարավային Աֆրիկան և Կանադան մրցեցին Լոս Անջելեսում։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում թիմերը մոտ էին նույն արդյունքը գրանցելուն, սակայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին Էուշտաքիոն աչքի ընկավ դիպուկ հարվածով՝ դուրս բերելով Կանադայի հավաքականին 1/8 եզրափակիչ։
Հանդիպման գոլն՝ ԱՅՍՏԵՂ
Նշենք, որ 1/8 եզրափակիչում Կանադայի հավաքականը կմրցի Նիդերլանդներ-Մարոկկո հանդիպման հաղթողի հետ։
Այս հանդիպումը պատմական է․ առաջին անգամ ԱԱ-ների պատմության մեջ մրցաշարն անցկացնող երկիրը հանդես չի եկել սեփական հարկի տակ։ Կանադայի հավաքականն այսօրվա հանդիպումը ՀԱՀ-ի հետ անցկացնում է ԱՄՆ-ում (Կանադան, ԱՄՆ-ն ու Մեքսիկան կազմակերպիչ երկրներն են)։
Հարավային Աֆրիկայի հավաքականի մարզիչ Հյուգո Բրուսը դարձել է Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի պատմության ամենատարեց մարզիչը։ 74 տարեկան և 79 օրական Բրուսը Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին առաջնորդեց 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ փուլի՝ Կանադայի դեմ խաղին։
























































