Ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, թե ներկայումս ովքեր են աշխարհի լավագույն երեք հարձակվողները։
«Էրլինգ Հալանդը տուգանային հրապարակում մահացու հարձակվող է, իսկ թիմը պետք է խաղա նրա համար։ Սակայն ես նախապատվությունը տալիս եմ Հարի Քեյնին։ Նա շատ ավելի լավ է համագործակցում խաղընկերների հետ։ Նա շարժումներ է կատարում՝ մտածելով թիմակիցների հակագրոհների մասին, նա այլ կերպ է ընկալում խաղը։ Ինձ դուր են գալիս նման դետալները։
Կա նաև Դարվին Նունյեսը։ Առաջին բանը, որ նա պետք է անի, իր մտածելակերպը փոխելն ու ամրապնդելն է, քանի որ, ըստ իս, նա ֆանտաստիկ որակներ ունի։ Նա գիտակցում է իր կայացրած որոշումը՝ հեռանալով «Լիվերպուլից», բայց ես նրա մեջ տեսնում եմ խաղացողի, որը կարող է լիովին վերականգնվել։ Եթե նա հասնի իր լավագույն մակարդակին, կդառնա այնպիսի հարձակվող, որին ես կպաշտեմ։ Նա արագաշարժ է, ուժեղ և հզոր… Կան խաղային ասպեկտներ, որոնք նա դեռ կարող է շտկել, քանի որ երիտասարդ է և աճելու տեղ դեռ ունի»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ ընթացիկ աշխարհի առաջնությունում Հալանդն արդեն դարձել է 4 գոլի հեղինակ, իսկ Քեյնի ակտիվում կա 2 գոլ։




























































