Պանամայի ազգային հավաքականը հայտնվել է ուշադրության կենտրոնում աշխարհի առաջնության խմբային փուլի եզրափակիչ՝ Անգլիայի դեմ խաղից առաջ։
Ինչպես հաղորդում է բրիտանական Mirror պարբերականը, լրագրողների համար բաց մարզման ժամանակ թիմի երկու խաղացողների միջև ընդհարում է տեղի ունեցել։
Կոնֆլիկտի մասնակիցներն են եղել հարձակվող Սեսիլիո Ուոտերմանը և կիսապաշտպան Խոսե Լուիս Ռոդրիգեսը։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Ուոտերմանը հրում թիմակցի, ինչից հետո խաղընկերներն ու մարզչական շտաբի ներկայացուցիչները ստիպված են լինում անմիջապես միջամտել՝ վեճի հետագա թեժացումը կանխելու նպատակով։ Կարճ ժամանակ անց լարվածությունը հաջողվել է մարել, և թիմը շարունակել է մարզումը բնականոն հունով։
Հիշեցնենք, որ Պանամայի ընտրանին արդեն կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր հնարավորությունները՝ մեկնարկային երկու տուրերում միևնույն 0-1 հաշվով զիջելով Գանային և Խորվաթիային։ Իսկ Անգլիայի հավաքականը Գանայի հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո դեռևս չի երաշխավորել առաջին հորիզոնականն իր խմբում։
:
Tension inside the Panama camp ahead of the England clash…
• Two Panama players were close to exchanging punches after tempers flared during a training session.
• The incident involved Cecilio Waterman and José Luis Rodríguez.
• The confrontation…
— KinG £ (@xKGx__) June 26, 2026
























































