Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին հույս է հայտնել, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կտեղափոխվի «Կամպ Նոու»։
Ինչպես հայտնի է, արգենտինացի ֆուտբոլիստը ևս ցանկանում է միանալ կատալոնական գրանդին, սակայն մադրիդյան ակումբը չի ցանկանում վաճառել իր առաջատար խաղացողի տրանսֆերը։
«Ինձ շատ է դուր գալիս Խուլիան Ալվարեսը… Հուսով եմ՝ նա կմիանա «Բարսելոնային», հուսով եմ՝ այդ գործարքը կկայանա։ Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, իսկ մենք «Բարսայում» ցանկանում ենք տեսնել լավագույններին»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում RTVE-ն։
Նշենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալը 26-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո, սակայն իրականում նրա տրանսֆերն ամենայն հավանականությամբ շատ ավելի բարձր արժեք կունենա։ Ներկայումս Ալվարեսը գտնվում է Արգենտինայի ազգային հավաքականի ճամբարում։


























































